«22» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35734/02/20
23.04.2024
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
/ք․ Երևան, Ս. Դավթի նրբ.14/2/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ընդդեմ «Էյ Բի Տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հովհաննես Վարուժանի Վարդանյանի՝ գումարի բոնագանձման պահանջի մասին։
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ին,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, հրավիրվում եք Դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության դիմող կողմ:
Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հասցե` Հր.Ներսիսյան 10
Հեռ..` 240833
Էլ. փոստ`