Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/4008/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

24.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Հարություն Արսենի Դոլմազյանին
ՀՀ, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Մեծարենցի փողոց, տուն 96

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/4008/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ2/4008/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2024թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Արմենուհի Իսրայելյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ընդդեմ Հարություն Արսենի Դոլմազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

07.05.2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հարություն Արսենի Դոլմազյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Հ. Ջալալյան) 29.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության 09.06.2023 թվականին կրկին է հայցադիմումը ներկայացրել դատարան, որը 09.06.2023 թվականին մակագրվել է դատավոր Ռ.Բունիաթյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.06.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է հայցագնի՝ 1.333.618 ՀՀ դրամ և 361.8 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Հարություն Արսենի Դոլմազյանին պատկանող գույքերի վրա։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնի կողմից 31.07.2023 թվականի կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարան է մուտքագրվել 03.01.2024 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշմամբ 09․04․2024 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվոր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Արմենուհի Իսրայելյանը հայտնել է, որ Հարություն Արսենի Դոլմազյանը 2016-2018 թվականներին սովորել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի 04.11.2022 թվականի թիվ 3322-Ա հրամանով Հարություն Արսենի Դոլմազյանը համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայության մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից:
Վկայակոչելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ նշել է, որ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում՝ ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը, պարտավոր է փոխհատուցել իր՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարված ծախսերի փախհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ Կառավարության 16.01.2003թ. թիվ 111-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` ուսման կամ վերապատրաստման որակավորման գործուղվող ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր:
Հայտնել է, որ հայցվորի և Հարություն Արսենի Դոլմազյանի միջև 16.01.2003 թվականին կնքվել է պայմանագիր:
Պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ սովորողը պարտավոր է փոխհատուցել իր ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։
Հարություն Արսենի Դոլմազյանը չի փոխհատուցել իր ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը։
ՀՀ Կառավարության 16.01.2003թ. թիվ 111-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն`Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ծախսերի չափը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։
Նշել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ Հարություն Արսենի Դոլմազյանի ուսման համար կատարված ծախսերը կազմել են 1․333․618 ՀՀ դրամ և 3․61․8 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Ելնելով վերոգրյալից հայցվորը դատարանին խնդրել է պատասխանող Հարություն Արսենի Դոլմազյանից հօգուտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության /հաշվեհամար 900005001293/ բռնագանձել 1․333․618 ՀՀ դրամ և 361․8 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/4008/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 14-ին` ժամը «10:45»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/4008/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի
ա) ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Հարություն Արսենի Դոլմազյանի միջև պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Հարություն Արսենի Դոլմազյանի՝ անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու հանգամանքը,
գ) 2016-2017 թվականների ընթացքում 118․997 ՀՀ դրամի հանդերձանք և 467․528 ՀՀ դրամի կրթաթոշակ և դրամական բավարարում, իսկ 2017-2018 թվականների ընթացքում 15․948 ՀՀ դրամի և 731․145 ՀՀ դրամի կրթաթոշակ և դրամական բավարարում Հարություն Արսենի Դոլմազյանին տրամադրված լինելու փաստերը,
դ) սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կողմից կատարած ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափը 361․8 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կազմելու փաստը։
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 14.05.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`