Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/45261/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն

Դիքրան Մարդիրոսսյանին
/ԱՄՆ ք. Բելմոնթ Լոնգմեդով փողոց 15/

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին դատավորի մասնակցելու կապակցությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քաղաքացիական գործով ըստ հայցի Դիքրան Մարդիրոսսյանի ընդդեմ Յարություն Տիգրանի Մարտիրոսեանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին 2024թ-ի հունիսի 3-ի նշանակված դատական նիստի օրը փոփոխվել և նշանակվել է 2024թ-ի հունիսի 4-ին ժամը 14:00-ին:
Դուք ծանուցվում եք` որպես հայցվոր ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Ձեզ է ուղարկվում նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.02.2024 թվականի Որոշումը՝ Քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին :
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813/408/

Էլ. փոստ`