Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/42211/02/23 քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում

08.05.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



Պատասխանող Ռուզաննա Արթուրի Միրզոյանին
ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 7 փողոց, տուն 4



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/42211/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07 մայիսի 2024 թվական քաղաք Երևան


Նախագահությամբ` դատավոր Հասմիկ Ջալալյանի
քարտուղարությամբ` Արփինե Սարգսյանի


դռնբաց նախնական դատական նիստում, ուսումնասիրելով թիվ ԵԴ2/42211/02/23 քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/42211/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Սպարտակի Ամիրյանի ընդդեմ Ռուզաննա Արթուրի Միրզոյանի` ամուսնությունը լուծելու պահանջի մասին:
Դատարանի 05.03.2024 թվականի որոշմամբ կիրառվել է արագացված դատաքննություն, և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 29.03.2024 թվականը:
Դատարանը 07.03.2024 թվականին որոշում է կայացրել արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու, գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
Հայցվոր Արթուր Սպարտակի Ամիրյանը, լինելով ծանուցված 07.05.2024 թվականին, ժամը 09:30-ին հրավիրված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ, չի ներկայացել դատական նիստին, միաժամանակ 05.03.2024 թվականին Դատարան ներկայացված դիրքորոշմամբ խնդրել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Պատասխանող Ռուզաննա Միրզոյանը, լինելով ծանուցված 07.05.2024 թվականին, ժամը 09:30-ին հրավիրված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ, չի ներկայացել դատական նիստին:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել 07.05.2024 թվականին, ժամը 09:30-ին հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են նախապայմաններն արագացված դատաքննություն կիրառելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ԵԴ2/42211/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Սպարտակի Ամիրյանի ընդդեմ Ռուզաննա Արթուրի Միրզոյանի` ամուսնությունը լուծելու պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի հունիսի 04-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`