Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.6-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

28.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.6-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.6-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.6-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.


Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Գլուխ 1, հոդված 11
Գլուխ 4, հոդված 110,
Գլուխ 6, հոդված 157, 170
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 4, 6, 7, 8, 11, 12, 16
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=121903

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման
մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 1, 2, 2.1, 3, 5, 6, 12
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73114
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդված 2,
Գլուխ 2, հոդված 3,
Գլուխ 8, հոդված 34, 36
Գլուխ 9, հոդված 40
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 9, հոդված 38
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120807

«Հանրային ծառայության մասին» օրենք,
Գլուխ 5, հոդված 31
Գլուխ 6, հոդված 43
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենք,
Գլուխ 2, հոդված 2, 5, 6
Գլուխ 4, հոդված 13
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=112573

Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք,
Գլուխ 1, հոդված 2
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=121915

«Անասնաբուժության մասին» օրենք,
Հոդվածներ՝ 6, 11
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=121581

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3, 6, 17
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140517

«Կերի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 3, 7, 9
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121906

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 4, հոդված 19, 20
Գլուխ 8, հոդված 60
Գլուխ 15, հոդված 100
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264

Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք.
Հոդվածներ 3, 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,
Հոդվածներ 2, 3, 4, 7
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120920

ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» 564-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139646

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի « ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» 731-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131794

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012,
1. Ինֆորմացիայի կոդավորումը, § 3.2
2. Համացանց, § 4.1
3. Զամբյուղ ( Recycle Bin) թղթապանակ, § 2.3
4.Ինֆորմացիայի քանակի չափման միավորները տեխնիկայում, § 3.3
5. Ինֆորմացիայի կոդավորումը, § 3.2
6. Ինֆորմացիայի որոնումը համացանցում, § 4.2
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
1.Բջիջների հասցեվորման սկզբունքը, §1.2
2. Համակարգչային վիրուսներ և հակավիրուսային ծրագրեր, § 2.3
3.Աղյուսակների ստեղծում և խմբագրում, §8.4
4. Օբյեկտ և մոդել, § 5.1
5. Մոդելների դասակարգումն ըստ կառուցման նպատակի, § 5.3
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=135


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երկրորդ լրամշակված հրատարակություն, Եր., համալս. Հրատ., Երևան 2012թ., էջեր՝ 46, 71, 82, 87, 94, 98, 113-120, 151-164, 182-189, 217
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

«Կառավարչական վերլուծություն» (Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի), «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. Էջեր՝ 8-15, 23, 87, 102, 120
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`