Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի (06-11-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

28.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի (06-11-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության գլխավոր մասնագետի(06-11-Մ1-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության գլխավոր մասնագետի(06-11-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV՝ ըստ ցանկության:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 13:00-ը և 14:00-ից 15:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 620(երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսան)ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 1, 2
գլուխ 2, հոդվածներ 5, 10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119042


«ՀՀ Սահմանադրություն»
գլուխ 1, հոդվածներ 5, 18
գլուխ 2, հոդվածներ 25, 57, 58
գլուխ 4, հոդված 121
գլուխ 15, հոդվածներ 206, 208
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված 2
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138733


«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 4, 5
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138732


«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
հոդված 8, 9, 12
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդված 6
գլուխ 3, հոդվածներ 10, 17
գլուխ 5, հոդված 24
գլուխ 7, հոդված 35
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 3
գլուխ 4, հոդված 21
գլուխ 5, հոդված 30
գլուխ 7, հոդված 53
գլուխ 9, հոդված 62
գլուխ 10, հոդված 70
գլուխ 15, հոդված 101
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137941


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 53, 64, 71, 73, 74, 78, 82, 84, 86, 93, 94, 96, 97, 98, 106, 108, 110, 113, 114, 122, 124, 125
http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf


«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. Էջեր՝ 12, 15, 21, 26
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf


Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ., էջեր 19, 32, 44, 56, 8
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ, §1.2 Բջիջնռրի հասցեավորման սկզբունքը, Էջ 8
https://lib.armedu.am/resource/1643
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-688 և 010-515-638, էլեկտրոնային փոստի հասցե՝ zhenya.sargsyan@gov.am, gayane.gevorgyan@gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`