Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

29.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.4-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.4-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.4-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա
Հոդվածներ 5,6,10,43,23,36, 27,28,29,31,15,21
https://www.echr.am/resources/echr//pdf/ae89a53545a8475a239b0db8114a52cc.pdf

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրություն
Հոդվածներ 2, 4
https://www.echr.am/resources/echr//pdf/ae89a53545a8475a239b0db8114a52cc.pdf

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի ուղեցույց (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)
Կետ 69, 158
https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_5_HYE.pdf

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (քաղաքացիական տարր) ուղեցույց
Կետ 222
https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_6_HYE.pdf


Ընդունելիության չափանիշների գործնական ուղեցույց
Կետեր 34, 42
https://www.echr.coe.int/Documents/Admissibility_guide_HYE.pdf

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 3, 5, 6, 7, 9, 10, 11, 12
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132697

ՀՀ Սահմանադրություն
Գլուխ 1, Հոդվածներ 1, 3, 6
Գլուխ 2, Հոդվածներ 24, 40, 44, 66, 71, 73,79
Գլուխ 4, Հոդված 88, 101,109
Գլուխ 6, Հոդված 146
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 2, 4, 5, 8, 16, 26, 28, 34, 37, 43
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733


ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 23-ի N 1181-Լ որոշում
https://www.e-gov.am/decrees/item/20857/


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74, 245, 246, 247, 248
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Rules of Court
https://www.echr.coe.int/Documents/Rules_Court_ENG.pdf

Guide on Article 1 of Protocol No. 1 to the ECHR
https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_1_Protocol_1_ENG.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 10 515 622:
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`