Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

30.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-7) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝



ՀՀ Սահմանադրություն
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 146-152
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150151

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 7-9
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150622

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 4
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150576

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
5-րդ գլուխ, հոդված 23-27
8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34-38
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4-14
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=125871

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 7-10
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150090

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենք
Հոդվածեր՝ 2-16
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112574

«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3-6
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=64617

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենք
Հոդվածեր՝ 2-6
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121640

«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 6-15
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=34872

«Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4-10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

«Պետություն-մասնավոր գորընկերության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 6-8
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132596


ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշում
Հավելված
https://www.irtek.am/views/act.aspx?aid=82195

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1225-Ն որոշում
https://www.irtek.am/views/act.aspx?aid=91775

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135345

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012: 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.4, §6.5 §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 1. Էլեկտրոնային աղյուսակներ, §1.1, 3. Գրաֆիկական խմբագրիչներ, §3.1
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=46

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74-75, 94, 245-250
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015. Մաս 1, էջեր՝ 145, 150, 151, 209
https://lib.armedu.am/resource/10847

Անգլերենի 2018 թվականի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան
/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2018. Մաս 1: էջ 114
https://lib.armedu.am/resource/23916

Անգլերենի 2018 թվականի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան
/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2018. Մաս 3: էջ 267
https://lib.armedu.am/resource/23916

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքներ, Եր., ՖԻԼԻն, 2014,
Մաս 3, էջ 39-44
https://lib.armedu.am/resource/3319

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 10 515 622):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`