Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

30.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-9) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-9) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-9) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն,
6-րդ գլուխ, հոդված՝ 146
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150151

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 17,
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150622

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 4
2-րդ գլուխ, հոդված՝ 5
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150576

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
5-րդ գլուխ, հոդված՝ 23
8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34, 37
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդված՝ 5
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150574

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 1.2,
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 15.1, 17, 19, 21, 23,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150079

«Գնումների մասի» ՀՀ օրենք,
3-րդ բաժին, հոդվածներ՝ 18, 23
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150073

Հարկային օրեսնգիրք
2-րդ գլուխ, հոդված՝ 4
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 6, 19
12-րդ գլուխ, հոդված՝ 60
15-րդ գլուխ, հոդված՝ 79,
56-րդ գլուխ, հոդված՝ 267
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150068

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդված՝ 8
4-րդ գլուխ, հոդված՝ 31
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150069

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 10, 11
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150070

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ 1, հոդված՝ 4
https://www.irtek.am/views/act.aspx?aid=152181

«Վիճակախաղերի մասի» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2,
2-րդ գլուխ, հոդված՝ 4
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23280

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդված՝ 4
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23279

««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2, 3
2-րդ գլուխ, հոդված՝ 7
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23270

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 10
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150034

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք,
Բաժին 1,
գլուխ 3, հոդված՝ 8,
գլուխ 4, հոդված՝ 11,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150033

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշում
Հավելված 1
https://www.irtek.am/views/act.aspx?aid=151060

ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 15-ի 706-Ն որոշում
Հավելված
https://www.irtek.am/views/act.aspx?aid=95565

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1225-Ն որոշում
Հավելված
https://www.irtek.am/views/act.aspx?aid=91775

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012: 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.4, §6.5 §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 1. Էլեկտրոնային աղյուսակներ, §1.1, 3. Գրաֆիկական խմբագրիչներ, §3.1
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=46

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ., էջ 74, 75, 94, 245, 246, 247, 248, 250
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015. Մաս 1, էջ 145, 150, 151, 209
https://lib.armedu.am/resource/10847

Անգլերենի 2018 թվականի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան
/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2018. Մաս 1: էջ 114, Մաս 3: էջ 267
https://lib.armedu.am/resource/23916

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքներ, Եր., ՖԻԼԻն, 2014, Մաս 3, էջ 39, 41, 42, 43, 44
https://lib.armedu.am/resource/3319


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 10 515 622):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`