Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի (06-Գ25-31-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

30.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի (06-Գ25-31-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի (06-Գ25-31-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի (06-Գ25-31-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 16-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 18-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 377.659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 2, հոդված 8
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121368

«Կրթության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 3
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129432

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հոդված 140
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
Հոդված՝ 3-13
http://www.irtek.am/views/act.aspx?aid=230

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք
Հոդված 3
http://www.irtek.am/views/act.aspx?aid=23491

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 3-6
http://www.irtek.am/views/act.aspx?aid=70756

ՀՀ Սահմանադրություն
13-րդ գլուխ, հոդված՝ 198
https://www.president.am/hy/constitution-2015/

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 17
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110534


«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենք
Հոդվածեր՝ 2-7, 17-19, 26-31, 34
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150524

Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
Հոդված՝ 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1372

ՀՀ ընտրական օրենսգիրք
Հոդվածներ՝ 5, 19, 24, 51, 103
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137060

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 2-7,14-18, 20-22, 40-42
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131562
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1-9
https://www.arlis.am/documentView.aspx?docid=130647

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդված 6-10
գլուխ 4, հոդված 16
գլուխ 5, հոդված 19
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150214

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 2-8
գլուխ 2, հոդված 9
գլուխ 4, հոդվածներ 15, 16
գլուխ 6, հոդվածներ 19, 21, 22
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121569

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 1-7
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132534
ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 19-ի «Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 802-Լ որոշում.
https://www.arlis.am/documentView.aspx?docid=130647
«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի թիվ ՆՀ-37-Ն հրամանագրի հավելված
Ներածություն, բաժին I, կետ 3, բաժին III, բաժին IV https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189
«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-308-Ն հրամանագրի հավելված
գլուխ 1, կետ 3
գլուխ 7, կետեր 38, 40
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=41116
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
էջեր 12, 18, 30, 54
http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
էջեր 5, 46, 117
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
«Պաշտոնական ոճ», ուսումնական ձեռնարկ, Յուրի Ավետիսյան, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան 2011թ.
Էջեր 14, 40, 44
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/pashtonakan_voch_2011.pdf
«Գրավոր խոսք», Վ. Գաբրիելյան, 2012
էջ 232
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
«Հայոց լեզու», Լևոն Եզեկյան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան 2007թ.
էջեր 9, 53
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/ezekyan_2007.pdf
Աթոյան Վ.Կ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ: Դասախոսություններ Եր.: «Տնտեսագետ» հրատարակչություն, 2014
գլուխ 1, էջեր 23, 26, 31
գլուխ 2, էջ 49
http://library.asue.am/open/752.pdf
Շահգելդյան Մ., Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները. Եր. : «Նորավանք», 2003
գլուխ 1, էջեր 11, 12, 13
գլուխ 3, էջեր 34, 35
http://www.noravank.am/arm/books/detail.php?ELEMENT_ID=5197
Ղևոնդյան Ալ., «Ազգային շահերի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջնային միջավայրում, Եր., Հեղ. հրատ., 2011
գլուխ 1, էջ 25
http://ysu.am/files/book%20of%20A.Ghevondyan.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-670):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`