Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի կասեցման վերաբերյալ

05.10.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ հաստատված 69-րդ կետ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 4-րդ կետերը՝ տեղեկացվում է, որ կասեցվում է Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 5-ին նախատեսված արտաքին մրցույթը: 

Հասցե` Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59 40 56