Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հայտարարված ներքին մրցույթներին մասնակցելու համար դիմում ներկայացնելու գործընթացը և ներքին մրցույթների անցկացումը կասեցնելու վերաբերյալ

06.10.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N1586 որոշման 1-ին և 3-րդ կետեր

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 05-ի Ներքին մրցույթների անցկացումը կասեցնելու մասին N 1071-Ա հրամանով կասեցվել են հետևյալ ներքին մրցույթներին մասնակցելու համար դիմում ներկայացնելու գործընթացը և ներքին մրցույթների անցկացումը՝
1. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ4-1).
2. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ5-3).
3. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-5).
4. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-4).
5. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-3).
6. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝94-1.4-Մ2-3).
7. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.4-Մ2-1).
8. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝94-3.4-Մ5-1):
Տեղեկացվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կասեցված մրցույթների վերսկսման մասին կհրապարակվի հայտարարություն՝ կասեցված յուրաքանչյուր մրցույթը վերսկսելու և անցկացնելու վերաբերյալ:

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`