Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.01.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդված

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-48-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 26-ին, ժամը՝ 15։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
-անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
-դիպլոմ (առկայության դեպքում).
-աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
-արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:
Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:
Քաղաքացիական ծառայության սույն թափուր պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Անդրանիկի 4:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 21-ն է:
Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-511-605 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն s.meliqyan@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Հասցե` 5 Վազգեն Սարգսյան, Երևան

Հեռ..` 010-511-605

Վեբ կայք` www.prosecutor.am

Էլ. փոստ`