Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին

01.07.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշում, կետ 9


Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին:
Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Վարկանիշային թեստավորում» ենթաբաժին: Ծանոթանալով «Հայտարարություն՝ վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին» հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» կոճակի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» կոճակը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել «Հայտարարություն՝ վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին» հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում «Հայտարարություն՝ վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին» տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» կոճակը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» կոճակը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» կոճակը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկվելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Անձնական էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Անձնական էջի» «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություն՝ վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին» հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել «Հայտարարություն՝ վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին» տողը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել անհրաժեշտ փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից 2021 թվականի հուլիսի 28-ին կհրապարակվի Թեստավորման անցկացման ժամանակացույցը, որի մասին քաղաքացին ծանուցում է ստանում «Անձնական էջի» «Ծանուցումներ» բաժնի միջոցով: 2021 թվականի հուլիսի 28-ից հուլիսի 30-ի՝ ժամը 24:00-ն ներառյալ, քաղաքացին կարող է ընտրել Թեստավորման անցկացման հրապարակված ժամանակացույցի օրերից իրեն հարմար օրն ու ժամը: Եթե քաղաքացին սահմանված ժամկետում չի ընտրում Թեստավորման անցկացման օր ու ժամ, ապա էլեկտրոնային համակարգն է ընտրում այն:
Թեստավորումները կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք. Երևան, Տերյան 89)՝ 2021 թվականի օգոստոսի 9-ից սկսած: Ելնելով Թեստավորմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թվից՝ Թեստավումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով՝ տարբեր օրերի և (կամ) ժամերի:
Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 16-ը՝ ժամը 24:00-ն ներառյալ:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիներն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում,
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենները),
3. կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
3.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
3.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը,
3.3 եթե անձը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա ներկայացվում է ուսումնառության մասին տեղեկանքի լուսապատճենը կամ ուսանողական տոմսի լուսապատճենը,
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի բոլոր գրառված էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
5. առկայության դեպքում՝ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
• հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
2. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենք,
• հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ («Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենք, 5-րդ գլուխ),
• հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
4. հայերենի իմացություն,
• հղումը՝ https://lib.armedu.am/resource/23920
5. հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն,
• հղումը՝ https://lib.armedu.am/resource/23923
6. տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն:
• հղումը՝ https://www.google.am/
ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող) փաստաթուղթ):
Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89, հեռախոսահամար՝ 010-52-02-64, էլեկտրոնային փոստի հասցե՝ arus.darbinyan@cso.gov.am):

Հասցե` Ք․ Երևան, Տերյան 89

Հեռ..` +37410-52-02-64

Վեբ կայք` www. cso.gov.am

Էլ. փոստ`