Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 65-27.4-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

22.07.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Քաղաքաշինության կոմիտե
ՀՀ առաջին փոխվարչարպետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման 120-րդ կետ

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 65-27.4-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 65-27.4-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
• Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
• Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 5, 21, 27, 32-34, 51, 60, 86, 118-122, 146-161, 179-190
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 164, 166-169, 171-173, 178, 187-194, 203, 209, 222-230, 269-271, 279-280, 318-319
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդվածներ՝ 151-153
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73129
Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք, հոդվածներ՝ 2, 3, 8-12, 17, 19, 23, 32
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենք, հոդվածներ՝ 2-3, 5-11, 15-23, 26-27, 29, 31
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=75277

«Քաղաքաշինության մասին» օրենք, հոդվածներ՝ 1-4, 6, 8-11, 14-15, 17, 19, 22-26
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69797
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենք, հոդվածներ՝ 9-10, 16, 37, 70-77, 81-82
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=73271
Քաղաքացիական ծառայության մասին օրենք, հոդվածներ՝ 4-10, 13, 19, 20, 34, 36
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807
Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Երևան 2012, էջեր՝ 10, 12, 30, 54
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71-74, 84, 85
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, հեռախոսահամար՝ 011 621 768, էլեկտրոնային փոստի հասցե՝ g.grigoryan@minurban.am):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` աշխատանքային 011621735

Վեբ կայք` www.minurban.am

Էլ. փոստ`