Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական և անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետի (06-Գ25-30.2-Ղ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

24.08.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական և անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետի (06-Գ25-30.2-Ղ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական և անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետի (06-Գ25-30.2-Ղ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի օգոստոսի 24-30-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդված՝ 5-10, 13, 17, 20, 22, 33
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ.-ի դեկտեմբերի 25-իթիվ ՆՀ-308-Ն հրամանագիր
կետեր՝ 3-7, 38-45
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=41116

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի2007թ.-ի փետրվարի 7-ի թիվ ՆՀ-37-Ն հրամանագիր
ներածություն, բաժին 1
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31189

«Ռազմարդյունաբերական համալիրների մասին» ՀՀ օրենքը
հոդվածներ 3-9
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144770

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 8, 17
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147114

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1,4,6-8
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 3, 5-9, 15, 16, 19-22
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
6-10, 16,19
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121589

«Անվտնագության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1,2,3,4,5,6,7
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130647
Ղևոնդյան Ալ., Ազգային շահերի հիմնահարցը Հայաստանի Հանրապետությանանվտանգության ապահովման առաջնային միջավայրում, Եր., Հեղ. հրատ., 2011
էջեր՝ 25,63-67,143-145, 189-190
http://ysu.am/files/book%20of%20A.Ghevondyan.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան, դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս. Ավետիսյան, Ս.Վ. Դանիելյան: Երևան 2012
§1.2, §1.3, §1.5, § 2.2, § 6.2, § 6.3, § 6.5, § 6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Շահգելդյան Մ., Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները. Եր. : «Նորավանք», 2003
էջեր՝ 4-8,14-20, 34-35, 50
http://www.noravank.am/upload/pdf/16.Mher%20Shahgeldyan.pdf

'Աթոյան Վ.Կ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ: Դասախոսություններ Եր.: «Տնտեսագետ» հրատարակչություն, 2014
էջ 36, 37, 50-53, 110-112
http://library.asue.am/open/752.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (010-515-688, 091 50-83-20), էլեկտրոնային փոստի հասցե՝ zhenya.sargsyan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010-515-756