Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի (06-5-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

29.09.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի (06-5-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի (06-5-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 459.012 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/am/announcements/item/346/
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում
Բարեվարքություն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 93-102, 104-110,124, 181, 193-196, 204-208, 267, 273-279)
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
(էջեր 6, 30, 40-46, 127)
https://fliphtml5.com/fumf/irey


«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվաածներ՝ 2-8, 9-23, 33-38)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562


ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 2-10, 88-122, 125-133, 164-169)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510



«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1-27)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842


«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1-11, 14-17, 31-33, 50-53)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4-10, 18-26, 37-40)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807


ՀՀ աշխատանքային օրենսգիրք
(Հոդվածներ՝ 83-93, 95-101, 103-108, 170-175, 183-187)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314


Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի «Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 73-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134499

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 97-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134495

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի «Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129037

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 335-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126605


Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756

Հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010515756

Էլ. փոստ`