Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

19.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• Ճարտարագիտության կամ բիզնեսի կառավարման կամ տնտեսագիտության կամ Ֆիզիկայի կամ ռազմական (զինվորական) կամ ֆինանսների բնագավառի բարձրագույն կրթություն,
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտը կարգավորող այլ օրենսդրական ակտերի),
• կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն,
• տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
• ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն գործունակ, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք տիրապետում են գրական հայերենին:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորում և հարցազրույց: Մրցույթի թեստավորման փուլը կկայանա 2021 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 1000-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքում (ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում,
• անձը հաստատող փաստաթուղթ,
• մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի,
• քաղվածք՝ աշխատանքային գրքույկից,
• ինքնակենսագրություն,
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
• զինվորական գրքույկի պատճենը,
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
• տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
• բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից 12:30 և 14:30-ից 17:00:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել նախարարության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռ, 59-00-60):

Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3/3

Հեռ..` (010)59-00-60

Էլ. փոստ`