Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբանի (06-Գ26-21.3-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

20.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբանի (06-Գ26-21.3-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբանի (06-Գ26-21.3-Մ1-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հոկտեմբերի 19-25-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք)
ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ 6, 9, 10-12, 17-38)

https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»

(հոդվածներ 5-23)

https://www.arlis.am/documentview.aspx?docID=120842

«Հանրային ծառայության մասին» օրենք

(հոդված 31-33)

https://www.arlis.am/documentview.aspx?docID=120832


«ՀՀ Սահմանադրություն»

(հոդվածներ 2-7, 13, 25 -31, 40, 44-51, 57, 64, 66, 73, 88-103, 142, 146-160)


https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք

(հոդվածներ 2, 7, 14, 17, 23-26, 34-43)


http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

ՀՀ փոխվարչապետի 11․01․2019թ․ թիվ 3-Ն որոշման հավելված

(կետեր 3, 19-24, 28-35, 43)


https://www.arlis.am/documentview.aspx?docid=127641

«Գրավոր խոսք»

(էջեր 70-74, 94, 173, 221-227, 245-250, 258)


http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան

(§ 1.1-§1.5, § 2.1, §6.1- §6.2)

https://fliphtml5.com/fumf/fbqk/basic

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես


«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա

հղումըhttps://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (010-515-688), էլեկտրոնային փոստի հասցե՝ zhenya.sargsyan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010-515-688

Էլ. փոստ`