Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիրը` 65-28.2-Ղ4-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Քաղաքաշինության կոմիտե
ՀՀ առաջին փոխվարչարպետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման 120-րդ կետ

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիրը` 65-28.2-Ղ4-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիրը` 65-28.2-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 28-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
• Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
• Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 5, 33-34, 49-51, 57, 86, 118-122, 146-161
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
Աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ՝ 13-20, 28-32, 83-102, 109-130, 197-214
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=51

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 4-10, 13, 19-20, 34, 36
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807
«Գնումների մասին» օրենք, հոդվածներ՝ 15-18, 35
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820

«Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 4-14, 18-20
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120832

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք, հոդվածներ՝ 3, 5-6, 8, 12-17, 18, 22-25
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=75497

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք, հոդվածներ՝ 3, 5-8, 18-22, 24, 27-29
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=87706

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենք, հոդվածներ՝ 1-8, 37-40
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=64546

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 6-12, 17-21
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=91454

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենք, հոդվածներ՝ 3-6, 13
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=63136

Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Երևան 2012, էջեր՝ 10, 12, 30, 54
Հղումը` http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71-74, 84, 85
Հղումը` http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf


ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• «Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, հեռախոսահամար՝ 011 621 768, էլեկտրոնային փոստի հասցե՝ g.grigoryan@minurban.am):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` աշխատանքային 011621735

Վեբ կայք` www.minurban.am

Էլ. փոստ`