Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 11-33.2-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

01.11.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 11-33.2-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:
Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 11-33.2-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասերկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 5, 6, 7, 8, հոդված 8 կետ 12, հոդված 11 կետ 2, հոդված 15 կետ 1, հոդված 9 կետեր 11, 12, 13, 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150050
 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 4, հոդված 9 կետ 2, հոդված 10 կետեր 2, 3, 9, 16, հոդված 11 կետ 8, հոդված 12 կետ 3, հոդված 17 կետ 1, հոդված 19 կետ 6, հոդված 20 կետ 1, հոդված 21 կետ 3, հոդված 24 կետ 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
 «Սահմանադրություն. հոդված՝ 1, 10, 16, 20, 25, 36, հոդված 8 մաս 4, հոդված 37 մաս 4, 124 մասեր 1,3, 162, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
 «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք. հոդվածներ՝ 9,10,15,14 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139000
 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք. հոդվածներ` 13, 19, 28, 38, 39, 42, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144765
 «Դեղերի մասին» օրենք. հոդվածներ` 3,16,21,25,28, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143045
 «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենք. հոդվածներ` 2,6,11, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120802
 «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենք. հոդվածներ` 10,11, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120793
 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ` 2,4,20,26,43-44, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ` 30,47, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
 «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
•«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1505, 1507):

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`