Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Շիրակի մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 98-1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

23.09.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
ՀՀ կառավարության 27.12.2018թ․ թիվ 1554-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՀՀ Շիրակի մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 98-1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 98-1.1-Մ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում՝ https://cso.gov.am/competitions/4082/position-detail, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 98-1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am կայք էջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով: Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 98-1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը: Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող փաստաթուղթ):
Մրցութի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3.դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի(բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի սեպտեմբերի 26-ից 29-ը ներառյալ` https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

* Սահմանադրություն
Գլուխ 1 հոդվածներ 1, 2, 4, 5, 21
Գլուխ 2 հոդվածներ 48, 49
Գլուխ 5 հոդվածներ 124, 131
Գլուխ 6 հոդված 147
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

* «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հոդված 19 մաս 1
Հոդված 22 մաս 1
Հոդված 26 մաս 1
Հոդված 26
Հոդված 31 մաս 1
Հոդված 32 մաս 4
Գլուխ 7 հոդվածներ 31,32
Հղումը http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139

* «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 3, 5, 7,9, 12, 19, 23
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
* «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 8, 10, 16,17, 18, 19, 20, 21, 23, 24, 27, 28, 33
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
*«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 3,5,6
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372
* «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 25, 28
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164986

* «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1, 2, 3, 5, 6, 7, 8, 18, 19, 20, 22, 24
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166264

* Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2., Համակարգչային հմտություններ § 2.3 , 3., Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3, 6., Էլեկտրոնային աղյուսակներ §6.6, 6.3, Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2., Համակրգչային հեռահաղորդակցուղիներ § 2., 3., Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1, 8., տվյալների հենքեր § 8.3:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
* «Հայոց լեզու և հայ գրականություն» 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2, հղումը՝ https://lib.armedu.am/resource/23920
* «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129 հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
* «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
* «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
* «Բարեվարքություն»
հղումը https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16), հեռախոսահամար՝ 0312-4-90-00-156, էլեկտրոնային փոստի հասցե՝ shirak.andznakazm@gmail.com

Թեստի ձևանմուշը կցվում է:
Հայտարարված է` 23.09.2022թ.
Վերջին ժամկետը` 29.09.2022թ.
Պատասխանատու անձ` Մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3120, ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` +374312 4-90-00-156
էլ. փոստ` shirak.andznakazm@gmail.com

Հասցե` ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374312 4-90-00-156

Վեբ կայք` https://cso.gov.am

Էլ. փոստ`