Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

27.01.2023

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարության 27,12,18թ․ 1554-Ն որոշում

Ֆինանսների նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել նախարարության հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-10) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի,աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում և մասնագիտական գիտելիքների շրջանակը սահմանելու մասին հրամանում, որոնց էլեկտրոնային օրինակները կցվում են:
Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում.
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
4. աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) լուսապատճեն(ներ)ը.
5.արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի լուսապատճենը.
6.մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունվարի 27-ի ժամը 09:00-ից մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձը 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 4, 10-12, 19, 21, 23-24, 31, 33-34
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
հոդվածներ՝ 2, 4-5, 10, 12, 44
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139

3. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք
հոդվածներ՝ 3, 5, 7, 9, 14, 19, 22-24, 36, 64-69, 72, 81, 89, 94, 96, 100, 101․2, 131, 140, 165, 196,
203, 218
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172534

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք
հոդվածներ՝ 5, 21, 34-35, 39, 43, 57, 74, 78, 84, 101, 127, 129, 139, 143, 146, 148, 152-153, 167-
168, 180, 297, 303, 361, 369, 375, 391, 394, 400, 414,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172555

5․ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք դատական օրենսգիրք
հոդվածներ՝ 4, 9, 20, 36, 74, 94, 160
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172556

6. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
հոդվածներ՝ 15, 20, 24-25, 27, 33, 40, 46, 48-49, 58, 63, 71, 97, 101
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165294

7․Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163763

8․Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
Էջեր՝ 11-104
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

9. «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան2012թ.
Էջեր՝ 64-110
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
• Խնդրի լուծում»
• «Բարեվարքություն»
• «Հաշվետվությունների մշակում»

Թեստի ձևանմուշը կցվում է:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1, հեռախոսահամար՝ 011-800104, էլ. փոստի հասցե՝ mariam.ter-hovhannesyan@minfin.am):

Հասցե` ք․Երևան Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800104

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`