Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

12.06.2023

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն
Անտառային կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Անտառային կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ անտառների և անտառային հողերի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-25.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-25.1-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ.
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է.
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Նշված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց).
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը. (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը).
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ներ)ը.
4.աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) լուսապատճեն(ներ)ը.
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը.
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունիսի 12-ի ժամը 09:00-ից մինչև 2023 թվականի հունիսի 16-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Հիշեցում՝ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 11։00-ին, ք.Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 10։00-ին, Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
հոդվածներ՝ 2, 4, 164, 8, 90, 94, 93, 122, 125
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 38, 10, 18, 20, 22, 23, 24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Հանրային ծառայության մասին» օրենք
Հոդվածներ` 1, 31, 9, 4, 6, 17, 53, 14
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120832

ՀՀ անտառային օրենսգիրք
հոդվածներ՝ 2, 4, 10, 15, 3, 17, 22, 25, 32, 46, 47
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164457

ՀՀ հողային օրենսգիրք
հոդվածներ՝ 1, 19, 20, 24, 25, 32, 22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172330

ՀՀ աշխատանքային օրենսգիրք
հոդվածներ՝ 87, 101, 170, 183, 185, 187, 85, 86, 95, 105, 106
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172153




Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, էջեր՝ 90, 93, 94, 98, 105, 108, 109, 121, 122, 147
հղումը՝ chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74, էջ 94, էջ 245, էջ 246, էջ 247, 248, էջ 250
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն

Պաշտոնի անձնագիր
Թեստի ձևանմուշ
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 010/30-45-09 հեռախոսահամարով կամ hasmik.sargsyan@forestcommittee.am էլեկտրոնային հասցեով:

Հավելված N 6
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թվականի հունիսի 15-ի N 87-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անտառների և անտառային հողերի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ) (ծածկագիրը` 15-1-25.1-Մ2-2)
1.2. Ենթակա և հաշվետու է
Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ Վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ ավագ մասնագետներից մեկը:
1.4. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. Իրականացնում է պետական անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և այլ ծրագրերի մշակումը՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ․
2. Իրականացնում է անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակման, հատկացված ֆինանսական միջոցների կառավարման, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստման և իրականացման, պայմանագրերի կնքման աշխատանքներին մասնակցություն.
3. Իրականացնում է գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդրման կազմակերպման աշխատանքներին մասնակցությունը.
4. Իրականացնում է պետական անտառային հողերում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակումը և կազմակերպումը.
5. Իրականացնում է անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասա-կարգելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
6. Իրականացնում է պետական անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների իրականացման աշխատանքները.
7. Իրականացնում է սահմանված կարգով անտառատնկարկներն անտառների շարքը փոխադրելու հետ կապված գործառույթները.
8. Իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին վերաբերող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրման աշխատանքները.
9. Իրականացնում է պետական անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերա-կանգնման, անտառապատման և դրանց խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացման կազմակերպման աշխատանքները.
10. Իրականացնում է Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպու¬թյուն¬ների և հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
11. Իրականացնում է համայնքային անտառների ստեղծման ու զարգացման աջակցության աշխատանքները .
12. Իրականացնում է հանգստի, զբոսաշրջության, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակումը.
13. Իրականացնում է աջակցություն ագրոանտառաբուծության զարգացման աշխատանքներին․
14. Մասնակցում է անտառային ոլորտին վերաբերվող քննարկումներին:


• Իրավունքները`
• համապատասխան մարմինների հետ քննարկել անտառվերականգնման և անտառապատման ոլորտում առկա խնդիրները.
• համապատասխան մարմիններից ստանալու մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկատվություն.
• Վարչության պետին ներկայացնել ագրոանտառաբուծության, ինչպես նաև համայնքային անտառների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված առաջարկություններ.
• Վարչության պետին ներկայացնել առաջարկություններ անտառապատման և անտառվերականգնման ոլորտում անհրաժեշտության դեպքում մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատություններում և միջգերատեսչական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար:
• առաջադրել թեկնածուներ տարբեր միջգերատեսչական հանձնաժողովներում ներգրավելու համար․
• Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, հաշվետվություններ, փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն.
• շահագրգիռ կողմից պահանջել շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացություն.
• Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպության ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջացած խնդիրների լուծման շուրջ աշխատանքային մասնագիտական քննարկումներ.
• մասնակցել պետական մարմիններում և կազմակերպություններում անտառային ոլորտին վերաբերվող հարցերի քննարկմանը




Պարտականությունները`
• վերլուծել անտառվերականգնման և անտառապատման ոլորտում առկա խնդիրները և Վարչության պետին ներկայացնել առաջարկություններ.
• սահմանված ժամկետներում Վարչության պետին ներկայացնել համապատասխան մարմիններից ստացված կարծիքների և տեղեկատվության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առաջարկություններ.
• համապատասխան մասնագետներին մասնակից դարձնել Վարչության կողմից ստեղծված հանձնաժաղովների աշխատանքներին:
• նախապատրաստել Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, դրանց մասով Վարչության պետին ներկայացնել առաջարկություններ և եզրակացություններ.
• անտառվերականգնման, անտառապատմանն ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացման, ցածրարժեք ծառաթփատեսակներով զբաղեցված տարածքների վերակառուցման և ցածր լրիվության տնկարկների վերականգնման, բնական և բնաշիվային վերաճին օժանդակող աշխատանքների ծրագրերի վերաբերյալ Վարչության պետին ներկայացնել առաջարկություններ և եզրակացություններ,
• վերլուծել Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունից ստացվող տեղեկատվությունը (1-ԱՏ, անտառվերականգնման և անտառապատման, բնական և բնաշիվային վերաճին օժանդակող միջոցառումների, տնկարանների հիմնադրման աշխատանքների տեխնիկական ընդունման և գույքագրման ամփոփ հաշվետվություններ) Վարչության պետին ներկայացնել առաջարկություններ և եզրակացություններ.
• Վարչության պետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ անտառտնկարկներն անտառի շարքը փոխադրելու հարցերի վերաբերյալ.
• շահագրգիռ կողմից ստացված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա Վարչության պետին տրամադրել կարծիք.
• ներկայացնել համապատասխան առաջարկություններ վարչության պետին անտառների վերականգնման, ագրոանտառաբուծության, անտառներն ու անտառային հողերն ըստ նպատակային նշանակության դասակարգման վերաբերյալ.
• հավաքագրել և ամփոփել և Վարչության պետին ներկայացնել պետական անտառային հողերում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներին առնչվող տեղեկատվություններ և հաշվետվություններ.



3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը

ուղղություն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն
ոլորտ անտառային տնտեսություն

կամ

ուղղություն ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
ոլորտ ճարտարագիտություն
ենթաոլորտ շրջակա միջավայրի պահպանություն
մասնագիտություն շրջակա միջավայրի պահպանություն

կամ

ուղղություն բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
ոլորտ շրջակա միջավայր գիտություններ երկրի մասին


3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բնապահպանության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Փաստաթղթերի նախապատրաստում
2. Ժամանակի կառավարում
3. Կոնֆլիկտների կառավարում
4. Բանակցությունների վարում

4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ որոշումների կայացման շրջանակներում:
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:


ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ






Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10304515

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`