Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/01-4162/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
31.08.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Գ.Բուդաղյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/01-4162/14 կատարողական վարույթ` պատասխանող Սերգեյ Արկադիի Բաղդասարյանից հօգուտ Էլեն Նավասարդյանի օրինական ներկայացուցիչ Հերմինե Վանդուկի Նավասարդյանի 967 600 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջ ` որպես պատճառված վնասի հատուցում:
Բռնագանձվող գումարից 300 000 ՀՀ դրամ գումարին 2013թ. հունիսի 27-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածը` հաշվարկել և Սերգեյ Արկադիի Բաղդասարյանից հօգուտ Էլեն Նավասարդյանի օրինական ներկայացուցիչ Հերմինե Վանդուկի Նավասարդյանի բռնագանձել բանկային տոկոսներ` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի: