Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին

15.01.2016

Տիպ` Ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազման մասին որոշումներ
Հայտատու` «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետ

«ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) (գրանցված ՀՀ պետական ռեգիստրի կողմից 19.04.1996թ., գրանցման համար՝ 264.110.02498, ՀՎՀՀ՝ 00024873) բաժնետերերի ընդհանուր ժողովը 21.12.2015թ. որոշում է ընդունել «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը Ընկերությանը միացման ճանապարհով վերակազմակերպման մասին:
Գործող օրենսդրության, ինչպես նաև փոխանցման ակտի համաձայն` «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ բոլոր պարտավորությունների իրավահաջորդ է հանդիսանում Ընկերությունը:
Ընկերության և «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ բաժնետերերի 22.12.2015թ. համատեղ ընդհանուր ժողովի որոշման համաձայն վերակազմակերպման արդյունքում ձևավորված Ընկերության կանոնադրական կապիտալի՝ Ընկերությանը պատկանող բաժնեմասը մարվում է՝ կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով, որի արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալի նոր չափը կկազմի 16,958,695 ՀՀ դրամ՝ մնալով անփոփոխ:
Պարտատերերի կողմից առարկություններ կարող են ներկայացվել սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո 30 օրյա ժամկետում՝ Ք. Երևան, Սայաթ-Նովա 40/1 հասցեով, (հեռ. +374 60 444200):
 

Հասցե` ՀՀ, Ք. Երևան, Սայաթ-Նովա 40/1

Հեռ..` +374 60444200

Վեբ կայք` www.ucom.am

Էլ. փոստ`