Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/03-4527/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
24.05.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Ա. Ղազարյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/03-4527/15 կատարողական վարույթ` Պատասխանող <<Տնաշինություն>> ԲԲ Ընկերությունից հօգուտ հայցվոր <<Բեյզիս Կոնստ>> ՍՊ Ընկերության 243.840.000 /երկու հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ՝որպես դրամական պարտավորության գումար բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ