Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/01-6992/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
16.09.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Է. Նազարյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/01-6992/15 կատարողական վարույթ` Վարդան Բաբկենի Հակոբյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1.027.688 ՀՀ դրամ որպես վարկի ընդհանուր պարտքի և 24.553 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումար:
Վարդան Բաբկենի Հակոբյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հաշվարկել և բռնագանձել պայմանագրի 6.1 կետով նախատեսված տոկոսադրույքը` ժամկետանց վարկի մնացորդի և տոկոսների նկատմամբ 08.05.2014թ-ից մինչև դրա փաստացի մարումը յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.1 տոկոսով՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ