Գույքի անբավարարության հիմքով թիվ 00108236 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
23.09.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Գեղամ Վարդանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00108236 կատարողական վարույթ` Անժելա Միքայելյանից հօգուտ Աիդա Ազատի Հակոբյանի բռնագանձել 5.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ`որպես փոխառության գումար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով Անժելա Միքայելյանից հօգուտ Աիդա Ազատի Հակոբյանի հաշվարկել և բռնագանձել 5.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարի բանկային տոկոսները` սկսած 30.08.2012թ-ից,մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ
գումար բռնագանձելու պահանջ`գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ