Գույքի անբավարարության հիմքով թիվ 01832578 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
09.01.2017
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Է. Նազարյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01832578 կատարողական վարույթ Լուսինե Ռաֆիկի Ադյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1.150.186 ՀՀ դրամ, որպես վարկի ընդհանուր պարտքի և 23.001 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումար:
Ժամկետանց վարկի մնացորդի` 911.000 ՀՀ դրամի և հաշվարկված տոկոսների նկատմամբ տուժի հաշվարկը 16.03.2015 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0,1 տոկոսով յուրաքանչյուր ուշացրած օրվա համար` հիմք ընդունելով 07.02.2014թ. կնքված վարկային պայմանագրի 6.1 կետով նախատեսված տոկոսադրույքը, գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ