Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին

18.01.2017

Տիպ` Ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազման մասին որոշումներ
Հայտատու` «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀօրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետ

«ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) (գրանցված Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից 19.04.1996թ., գրանցման համար՝ 264.110.02498, ՀՎՀՀ՝ 00024873) ընդհանուր ժողովը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է ընդունել «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությունը Ընկերությանը միացման ճանապարհով վերակազմակերպման մասին:
Վերոնշյալի արդյունքում Ընկերության իրավունքների և պարտավորությունների որևէ տիպի փոխանցում կամ իրավահաջորդություն տեղի չի ունենա:
Գործող օրենսդրության, ինչպես նաև փոխանցման ակտի համաձայն` «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության բոլոր պարտավորությունների իրավահաջորդ է հանդիսանում Ընկերությունը:
Ընկերության, «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների (բաժնետերերի) 20.12.2016թ. համատեղ ընդհանուր ժողովի որոշման համաձայն վերակազմակերպման արդյունքում ձևավորված Ընկերության կանոնադրական կապիտալի՝ Ընկերությանը պատկանող բաժնեմասը մարվում է՝ կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով, որի արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 16,958,695  ՀՀ դրամ:
Պարտատերերի կողմից առարկություններ կարող են ներկայացվել սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո 30-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեով, (հեռ. +374 60 444200):
 

Հասցե` ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9

Հեռ..` +374 60 444200

Վեբ կայք` www.ucom.am

Էլ. փոստ`