Գույքի անբավարարության հիմքով թիվ 01543075 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
21.03.2017
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ բաժնի պետի տեղակալ` Ա.Բունիաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01543075 կատարողական վարույթ Արմեն Ռազմիկի Ենգիբարյանից հօգուտ Արմեն Ռոլանդի Շահնազարի բռնագանձել 150.000.000 ՀՀ դրամ` որպես փոխառության պայմանագրով տրված գումար, և այդ գումարի նկատմամբ 14.08.2015 թվականից հաշվեգրել տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի համապատասխան, մինչև պարտքի գումարը ամբողջությամբ վերադարձնելու օրը և 60.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: