Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01426899 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

08.06.2018

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Հարություն Բադիշյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01426899 կատարողական վարույթ՝ 1.«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հայցն ընդդեմ պատասխանող Տաթևիկ Վահանի Ավետիսյանի վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու պահանջի մասին, բավարարել: 2.Պատասխանող Տաթևիկ Վահանի Ավետիսյանից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բռնագանձել՝ 2.1. 327560,70 ՀՀ դրամ: 2.2. Վարկի մայր գումարի չմարված մնացորդի՝ 300000 ՀՀ դրամի չմարված մնացորդի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ տարեկան 36 տոկոս տոկոսադրույքով՝ սկսած 16.12.2014թ.-ից մինչև պարտավորության կատարման՝ վարկի գումարների փաստացի վճարման օրը: 2.3. Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներում չմարված տոկոսագումարների մնացորդին հաշվեգրել և բռնագանձել Վարկային պայմանագրի 2.1 կետով նախատեսված տույժեր՝ ժամկետանց տոկոսագումարների 0,2% չափով՝ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար՝ սկսած 16.12.2014թ. մինչև ժամկետանց տոկոսագումարների փաստացի վճարման օրը: 2.3. Բռնագանձել 25000 ՀՀ դրամ՝ որպես Հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար: 3. Գումարների բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 03.10.2013թ. կնքված «Կրեդիտավորման /վարկավորման/ և ոսկյա իրերի գրավի խառը թիվ V13-031642 պայմանագրի» համաձայն գրավադրված ոսկյա իրերի վրա: Որպես կատարողական գործողությունների կատարման ծախս հօգուտ հարկադիր կատարումն ապահովող ծառայության բռնագանձել վերոհիշյալ գործով հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բռնագանձման ենթակա գումարների 5%-ի չափով գումար բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության 7

Հեռ..` +374 312 50197

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`