Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած աճուրդի մասին հրապարակային ծանուցում

21.12.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԲԻ ԷՍ ԹԻ» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 08.01.2019թ.-ից տեղի կունենա «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, Երևան, Շենգավիթ, Մայիսի 9 փողոց, 9ա շենք, թիվ 2 հասցեում գտնվող 52.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14370000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Երևան, Ֆանարջյան փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 102.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 16.5 գ.ծ.մ. մակերեսով պարիսպ և 0.0176 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24620000 ՀՀ դրամ:
Աճուրդը 08.01.2019թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 21-24.12.2018թ., N 84 (920), էջ 7:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պող., 40 շենք, թիվ 82/31

Հեռ..` +374 11 564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`