Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

11.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԲԻ ԷՍ ԹԻ» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 29.01.2019թ.-ից շարունակվելու է «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Նորքի 7 միկրոշրջան, 47 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 101.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4710000 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Ա. Ավետիսյան փողոց, 36 շենք, թիվ 67 հասցեում գտնվող 90.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27220000 ՀՀ դրամ:
Լոտ 3- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Սեբաստիա փողոց, 16 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 70,6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19800000 ՀՀ դրամ:
Լոտ 4- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Տիչինայի փողոց, 1 նրբանցք, թիվ 21 հասցեում գտնվող 388,26 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 9,6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 8,8 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 16 ք.մ. մակերեսով ծածկ, 1,8 ք.մ. /1,98 խ.մ./ մակերեսով պարիսպ, 21,29 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.044814 հա մակերեսով հողամաս:: Լոտի մեկնարկային գինը` 45070000 ՀՀ դրամ:
Լոտ 5- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Արագածի զանգված, 12 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 61.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8700000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 29.01.2019թ.-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 12:00-ին ՝ հոլանդական եղանակով: Մյուս լոտերի աճուրդը` նույն հասցեում 29.01.2019թ.-ին, ժ. 12:00-ին, դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական եղանակով:
Աճուրդի ավարտը՝ 28.02.2019թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 11-14.01.2019թ. N1 (922), էջ 15:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31

Հեռ..` +37411564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`