Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 21.03.2019թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Ներքին Շենգավիթ, 3-րդ փողոց, թիվ 49 հասցեում գտնվող 435.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0379 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 47312299 ՀՀ դրամ:
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մ. Գորկի փողոց, թիվ 29/23 հասցեում գտնվող 0.050067 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 2500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մ. Գորկի փողոց, թիվ 29/22 հասցեում գտնվող 0.099949 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 5000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Կենտրոն-2 թաղ., Ս. Ավետիսյան փողոց, 10 շենք, թիվ 5 հասցեում գտնվող 114.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10472000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Թումանյան փողոց, թիվ 49 հասցեում գտնվող 327.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, մառան՝ 41.44 ք.մ, ավտոտնակ՝ 67.95 ք.մ, լոգարան՝ 2.2 ք.մ, կաթսայատուն՝ 4.86 ք.մ, մառան՝ 19.98 ք.մ, պարիսպ՝ 18.62 ք.մ և 0.142 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36624000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Աշտարակի խճուղի, թիվ 47/7 հասցեում գտնվող 1069.6 ք.մ. մակերեսով արտադրամաս, պահեստ՝ 51.5 ք.մ, վարչական շենք՝ 217.4 ք.մ և 0.3662 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով՝ 21.03.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 05-07.03.2019թ., N 16 (937), էջ 10:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Էլ. փոստ`