Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

17.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում տեղի կունենա «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Խնձորուտ 2-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 12 հասցեում գտնվող 262.17 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 14.57 քմ մակերեսով մառան, 6.81 ք.մ. /16.34 խ.մ./ մակերեսով պարիսպ, 8.76 ք.մ. /21.02 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.11106 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23300000 ՀՀ դրամ:
Աճուրդի առաջին փուլը 03.06.2019թ.-ին, ժ. 12:00-ին՝դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16.00: Մանրամասն «Իրատես» թերթի 2019թ.-ի մայիսի 17-ին լույս տեսած N 35 (956) համարում, էջ 10:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`