Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հրապարակային ծանուցում

23.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Վաճառվում է ՀՀ,Կոտայքի մարզ,համայնք Աբովյան ք. 2-րդ արդյունաբերական թաղամաս թիվ 6/2/1 պոմպակայան հասցեում գտնվող գույքային համալիրը (հոր` 134.6 քառ.մ, հոր` 134.6 քառ.մ, հոր` 30.3 քառ.մ, պոմպակայան` 68.4 քառ.մ, պարիսպ` 87.47 քառ.մ, 192.94 խ.մ. և հողամաս` 0.6 հա), որի մեկնարկային գինը սահմանվում է 23 425 000 (քսաներեք միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ:Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, այն կազմում է 17 640 000(տասնյոթ միլիոն վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց դեպքում `պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են համապատասխանաբար 5000(հինգ հազար) և 100 000(հարյուր հազար) ՀՀ դրամ: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ–ի դրամարկղում: Աճուրդին մասնակցել ցանկացողները, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը ժամը 17:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ (հասցե `2228, ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Վերին Պտղնի,6-րդ փող.թիվ 1) մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրության ու աճուրդի կարգին ծանոթանալու և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 13.06.2019թ. ժամը 9:00-17:00, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի, կարող են դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ (+37410294897): Կանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայրում աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ: Կանոնակարգը տրամադրվում է համապատասխան դիմումի հիման վրա, որի համար Կազմակերպիչը չի պահանջում պատճենահանման համար նախատեսված ծախսերը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ կողմից կազմակերպվող բաց դասական եղանակով աճուրդը կկայանա 14.06.2019թ. ժամը11:00-ին, ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Վերին Պտղնի, 6-րդ փող.թիվ 1 հասցեում տեղակայված վարչական շենքի 2-րդ հարկում:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ. գ. Վերին Պտղնի 6փ թիվ 1

Հեռ..` +37410294897 , +37491522772

Էլ. փոստ`