Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

21.06.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 08.07.2019թ.-ից տեղի կունենա «Բի Էս Թի» ՍՊԸ կողմից կազմակերպած, «Արդշինբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը ըստ ներկայացված հերթականության`
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 2/8 հասցեում գտնվող 368.64 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 192.04 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 19.13 ք.մ. մակերեսով լողավազան, 59.86ք.մ. /152.7 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.437587 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 164280000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Սիսակյան փողոց, 16 շենք, թիվ 130 հասցեում գտնվող 60.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18960000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Շինարարների փողոց, 15/2 շենք, թիվ 118 հասցեում 84.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21830000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 08.07.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 08.08.2019թ.-ին: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 21-24.06.2019թ., N 44 (965), էջ 10:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`