Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

28.06.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 15.07.2019թ.-ից տեղի կունենա «ԲիԷսԹի» ՍՊԸ կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղ., 1/1 շենք, թիվ 27 հասցեում գտնվող 79.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25200000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան, Հ.Հովհաննիսյան թաղ., 26/1 շենք, թիվ 5 հասցեում գտնվող 64.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան, Չարենցի թաղ., 15 շենք, թիվ 50 հասցեում գտնվող 88.35 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փող., նրբ., թիվ 47/1 հասցեում գտնվող 102.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 26.3 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.023173 հա մակերեսով հողամաս:: Լոտի մեկնարկային գինը` 13700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Խ.Աբովյան թաղ., 7-րդ փող., թիվ 17 հասցեում գտնվող 819.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 170.84 ք.մ. մակերեսով բակային կառույց, 32.4 ք.մ. մակերեսով լողավազան, 7.23 ք.մ. մակերեսով սանհանգույց, 61.63 ք.մ. մակերեսով ծածկ, 37.44 ք.մ. /131.04 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.159 հա մակերեսով հողամաս:: Լոտի մեկնարկային գինը` 217700000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով՝ 15.07.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2019թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին` ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես » թերթի 28.06-01.07.2019թ., N 46 (967), էջ 13:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`