Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

21.07.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք., Ս.Սևանեցու փողոց, թիվ 5/7 հասցեում գտնվող 95,37 ք.մ. մակերեսով խանութ և 0.01152 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20500000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Բաղրամյան փողոց, 21/1 շենք, թիվ 15 հասցեում գտնվող 77,2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12220000 ՀՀ դրամ:
Լոտ 3. ք. Երևան, Նուբարաշեն, Նուբարաշենի 6-րդ փողոց, 1/2 շենք, թիվ 12 հասցեում գտնվող 73,8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21430000 ՀՀ դրամ:
Լոտ 4. Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Մուշ-2 թաղամաս, 7-րդ փողոց, 2 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 76.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12120000 ՀՀ դրամ:
Լոտ 5. Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Մուշ-2 թաղամաս, 9-րդ փողոց, 1 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 55.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8500000 ՀՀ դրամ:
Լոտ 6. ք. Երևան, Ավան, Քուչակ թաղամաս, 23 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 53.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23260000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի, լոտ 2-ի, լոտ 3-ի, լոտ 4-ի, լոտ 5-ի և լոտ 6-ի աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 06.08.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 06.09.2021թ.:
Լոտ 7. ք. Երևան, Էրեբունի, Ռոստովյան փողոց, 15 շենք, թիվ 89 հասցեում գտնվող 30,8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6080314 ՀՀ դրամ:
Լոտ 7-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 06.08.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 06.09.2021թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`