Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Տարոն-2 ՔՇՀ 3 թաղամաս, 91 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 102.94 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13800000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ք. Երևան, Աջափնյակ, Թ. Նազարբեկյան թաղամաս, 4 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 81,8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27970000 ՀՀ դրամ:
Լոտ 3. Արարատի մարզ, համայնք Մասիս ք., Նոր թաղամաս, 37 շենք, թիվ 30 հասցեում գտնվող 59.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12640000 ՀՀ դրամ:
Լոտ 4. ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռցու փողոց, 72/2 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 88,9 ք.մ. մակերեսով բնակարանի (բնակելի շենքի ավարտվածության աստիճանը 80% և ավելի է, սակայն ավարտական ակտ ներկայացված չէ): Լոտի մեկնարկային գինը` 43920000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի, Լոտ 2-ի, Լոտ 3-ի և լոտ 4-ի աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 29.10.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 29.11.2021թ.:
Լոտ 5. Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք., Իսակովի փողոց, 109/1 շենք, թիվ 48 հասցեում գտնվող 61.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5345028 ՀՀ դրամ:
Լոտ 6. Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Սուխումի փողոց, 2 շենք, թիվ 73 հասցեում գտնվող 65,5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6300000 ՀՀ դրամ:
Լոտ 5-ի և Լոտ 6-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 29.10.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 29.11.2021թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`