«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում
23.09.2022
Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 28ա շենք, 38 հասցեում գտնվող 48.9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26200000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք․, Մաշտոցի փողոց, 11 շենք, 13 հասցեում գտնվող 75,34 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11000000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի և լոտ 2-ի աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 10.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 10․11.2022թ.:
Լոտ 3. ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա, 53ա/33 շենք, 27 հասցեում գտնվող 74.1 ք.մ. բնակարան և 7.2 ք.մ. ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 28347500 ՀՀ դրամ:
Լոտ 3-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 10.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 10.11.2022թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:
Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31
Հեռ..` +374 11 56 45 13
Վեբ կայք` www.llcbst.am
Էլ. փոստ`