Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

23.09.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդ «հոլանդական» փուլերով.
Լոտ 1-վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր.
1․1 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/4 հասցեում գտնվող 120 ք․մ․ օժանդակ շինություն, 47,8 ք․մ․ անցագրային, 72,9 ք․մ․ պահեստ, 321 ք․մ․ օժանդակ շինություն, 1060,5 ք․մ․ արտաքին մակերեսով ինքնակամ շինություններ և 0,3072 հա հողամաս (վկայականում որոշ շինություններ նշված են արտաքին մակերեսով): Մեկնարկային գինը` 360000000 ՀՀ դրամ:
1․2 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/5 հասցեում գտնվող 40,7 ք․մ․ արտադրամաս, 6,76 ք․մ․ շինություն, 5,3 ք․մ․ շինություն, 12,92 ք․մ․ շինություն, 10,64 ք․մ․ շինություն, 3,35 ք․մ․ սանհանգույց, 13,3 ք․մ․ /26,6 խ․մ․/ պարիսպ և 0,101217 հա հողամաս: Մեկնարկային գինը` 40000000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 4/2 հասցեում գտնվող 99,55 ք․մ․ բնակելի տուն, 6,9 ք․մ․ օժանդակ շինություն, 4,7 ք․մ․ /14,1 խ․մ․/ պարիսպ, 164,4 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ և 0,088206 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 48000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 10.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`