Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություն

09.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված

Ի փոփոխություն azdarar.am-ում 23.12.2022թ. տեղադրված՝ 01208463 նույնականացման համարով հրապարակային ծանուցման, տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի և «Ակսոն» ԱՀ Բորսայի կողմից կազմակերպված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող լոտերի աճուրդի առաջին փուլը տեղի կունենա 16.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին, հետևյալ գույքերի մեկնարկային գների փոփոխությամբ և պարզաբանմամբ․
- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 19-րդ փողոց, 5 հասցեի անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվում է՝ 7200000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա հասցեում գտնվող 3,7 հա արոտավայրի մեկնարկային գինը սահմանվում է՝ 7100000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Վարդանանց փողոց, 2-1 հասցեի անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվում է՝ 850000000 ՀՀ դրամ:
Ծանուցման մեջ նշված շարժական գույքի արժեքը ներառված է՝ Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 18-րդ փողոց, 23 հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գնի մեջ։
Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք:
«Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`