Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 06174594, 06174589, 06174584, 06174574, 06174555 և 06174550 կատարողական վարույթներով պարտապաններ Վաչագան Մադաթի Ղալայանին, Աննա Ղազարյանին, Սիրանուշ Հայրիկյանին, Էմմա Ալավերդյանին, Մադաթ Ղազարյանին, Գայանե Ղազարյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը։

29.04.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
Հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28 և քաղ․ դատ. օր-ի 95.2 հոդվածներ

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.04.2020թ-ին տրված թիվ ԼԴ/1412/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է ՝ Վաչագան Մադաթի Ղալայանից հօգուտ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 1.192.337 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ: Բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող ք.Վանաձոր, Իսահակյան 1 նրբ., թիվ 11/24 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5%-ը որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Միաժամանակ պահանջատերը 26.03.2021թ-ի թիվ 1397/29 գրությամբ հայտնել է, որ պարտապանի պարտավորությունը 23.03.2021թ. դրությամբ կազմում է 4.286 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել գրավի առարկա հանդիսացող ք.Վանաձոր, Իսահակյան 1 նրբ., թիվ 11/24 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Հասցե` Լոռու մարզ, ք․Վանաձոր, Գ․Նժդեհի 16

Հեռ..` +374 060 530 575

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`