Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 03994592, թիվ 07755469, թիվ 07755459, թիվ 07755390 կատարողական վարույթներով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

06.10.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95.2 հոդված

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.07.2018թ.-ին տրված թիվ ԼԴ/3021/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Գուրգեն Գրիգորիի Սարգսյանից և Էդմոն Մանուկյանից համապարտության կարգով, հօգուտ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 379.827 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.06.2021թ. տրված թիվ ԼԴ/1529/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Լոռու մարզի, ք. Վանաձոր, Բազումի 8/23 բնակարանը՝ ստացված գումարը բաշխելով համատեղ սեփականատերերի բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Գուրգեն Սարգսյանի 1/4 բաժնի վրա: Գուրգեն Սարգսյանից, Սեդա Խաչատրյանից, Արտյոմ Սարգսյանից և Գրիգորի Սարգսյանից հօգուտ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:

Հասցե` ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 16

Հեռ..` 060 713 535

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`