Հաշվետվություն Էներգախնայողության աջակցման հիմնադրամի 2011թ. գործունեության մասին
22.03.2012
1. Հիմնադրամի լրիվ անվանումը՝ Էներգախնայողության աջակցման հիմնադրամ
2. Հիմնադրամը գրանցված է՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 10.11.2003թ., պետական գրանցման վկայական 03 Ա 061124։
3. Հիմնադրամի գտնվելու վայրը՝ ք. Երևան, Ջրաշատ 92, բն. 29, հեռ.՝ 588 340
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝ Հիմնադրամի միջոցներից և ծառայություններից չեն օգտվել։
5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Հիմնադրամի միջոցներից և ծառայություններից չեն օգտվել։
6. Աշխատակազմը՝ Հիմնադրամի միջոցներից և ծառայություններից չեն օգտվել։
7. Իրականացված ծրագրերը՝ - մասնակցություն Համագործակցություն Եվրահամայնքի և Լվովի Քաղաքային Խորհրդի հետ` ուղղված “Տեղական ինքնակառավարման մարմիններում Էներգակառավարման” մոդելների ստեղծման տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրին:
-“Թափոնների վերամշակման մեթոդների և տեխնոլոգիաների հետազոտում զարգացած երկրներում“ ծառայություն:
8. Ֆինանսավորման աղբյուրները՝ Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները ձևավորվել են դրամաշնորհի հաշվին, ինչպես նաև կանոնադրական նպատակների իրանացման նպատակով իրականացված գործարքից ստացված միջոցներից։
9. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝ • Դրամաշնորհ՝ Եվրոպական միության կողմից “Model-Ciudad” ծրագրի իրականացման շրջանակներում-5076,8 հազ. դրամ:
• “Թափոնների վերամշակման մեթոդների և տեխնոլոգիաների հետազոտում զարգացած երկրներում“ ծառայություն- 3 260,0 հազ. դրամ:
10. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են 8044,4 հազ. դրամ:
11. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը Հիմնադրամի ակտիվների արժեքը չի գերազանցել տաս միլիոն դրամը:
Հաշվետվությունը հաստատված է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի կողմից։
Էներգախնայողության աջակցման
հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Ա.Պասոյան
Գլխավոր հաշվապահ՝ Մ. Թումասյան
Հասցե` ք. Երևան, Ջրաշատ 92-29
Հեռ..` +374 10 588340