Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի «Կերի արժեշղթայի բարելավումը Հայաստանում» թեմայով հետազոտական ծառայություն մատուցելու նպատակով կազմակերպության ընտրության մրցույթի հայտարարություն

17.07.2018

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայտատու` «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ
«Հրապարակային սակարկությունների» մասին օրենքի 21-րդ հոդված

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO) կողմից ֆինանսավորվող «Կերի արժեշղթայի բարելավումը Հայաստանում» ծրագրի իրականացման շրջանակում հայտարարում է՝ հետազոտական ծառայություն մատուցելու մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն գյուղատնտեսության ոլորտում իրականացված հետազոտությունների առնվազն 5 տարվա փորձ, բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, ունեն նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ: Մրցույթային փաթեթները կարելի է ձեռք բերել CARD հիմնադրամի գրասենյակից ՝ ՀՀ ,ք. Երևան, Ազատության ՀՀ ք. Երևան, Ազատության 1/21-40՝ ներկայացնելով կազմակերպության պետռեգիստի վկայականի պատճեն մինչև ս.թ.-ի հուլիսի 27-ը ժամը 17:00: Փաթեթների էլեկտրոնային տարբերակները տեղակայված են նաև www.card.am կայքում: Մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի որակավորման չափանիշներին առավելագունս համապատասխանող մասնակիցը: Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ մինչև 7 օգոստոսի, 2018թ, ժամը 17:00-ն Հայտերը պետք է ուժի մեջ լինեն բացման օրից 60 օր։ Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 8-ին, ժամը 12։00-ին CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ։

Հասցե` Երևան, 0037, Ազատության պող., 1/21-40

Հեռ..` +374 60 440 550

Վեբ կայք` www.card.am

Էլ. փոստ`