Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառքի մասին

07.06.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԵՊԲՀ» հիմնադրամ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2019 թվականին հունիսի 25-ին ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կորյուն 2 հասցեում գտնվող «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) Իրավաբանական բաժնի 2-րդ սենյակում տեղի կունենա Համալսարանին սեփականության իրավունքով պատկանող ներքոթվարկյալ շարժական գույքերի բաց դասական եղանակով աճուրդը 6 (վեց) լոտով. Լոտ 1. Տոյոտա Կարոլա մակնիշի, 080ԼԼ08 հաշվառման համարանիշի, 2007 թվականի արտադրության, JTNBV58EX02014267 նույնականացման համարով (VIN), թերություններ՝ կցորդման համակարգ, առջևի արգելակային սկավառակներ և կոճղակ, ներքևի լծակի վռաններ, ղեկային մեխանիզմի լծակներ և վերջնալծակներ, առջի մեղմիչներ և վերևի բարձիկներ, փոխանցման տուփ, անվաբացք, առջևի և հետևի աջ դռան հենակներ, առջևի և հետևի բամպերներ, հետևի ատաքին թև, մեկնարկային գինը՝ 1.240.000 (մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ: Լոտ 2. Նիվա Շեվրոլետ մակնիշի, 008ԼՕ64 հաշվառման համարանիշի, 2006 թվականի արտադրության, X9L21830080107130 նույնականացման համարով (VIN), թերթություններ՝ առջևի արտաքին և ներքին շռյուս, առջևի կամրջակ, բաշխիչ տուփ, հետևի լծակներ, փոխանցման տուփի առջևի և հետևի խցուկներ, առջևի ներքևի լծակների վռանների կոմպլեկտ, շարժիչի կապիտալ վերանորոգում, առջևի և հետևի բամպերներ, անվաբացք, մեկնարկային գինը՝ 883.000 (ութ հարյուր ութսուներեք հազար) ՀՀ դրամ նվազագույն քայլի չափը՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ: Լոտ 3. Ռենո Մեգանե մակնիշի, 2005 թվականի արտադրության, VF1BM1BOE32367608 նույնականացման համարով (VIN), թերթություներ՝ ԱՓՏ-ի հիդրոփոխարկիչ, հետևի ձախ դռան ապակու ամբարձիչ, հոդակապեր, ղեկի կուլան, բեռնախցիկի կողպեք, մեկնարկային գինը՝ 1.118.000 (մեկ միլիոն մեկ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ: Լոտ 4. Տոյոտա Յարիս 1.3 L GAS մակնիշի, 095UU55 հաշվառման համարանիշի, 2008 թվականի արտադրության, JTDKW923405092882 նույնականացման համարով, (VIN), թերթություններ՝ առջևի աջ հայելի, փոխանցման տուփ, շարժիչի կապիտալ վերանորոգում, առջևի կայունարարի հենակներ և ռետինե վռաններ, առջևի ներքևի լծակի վռաններ, առջևի ներքևի գնդաձև շառեր, անվաբացք, մեկնարկային գինը՝ 850.000 (ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ: Լոտ 5. Տոյոտա Յարիս մակնիշի 1.3 L GAS մակնիշի, 085UU55 հաշվառման համարանիշի, 2008 թվականի արտադրության, JTDKW923505092714 նույնականացման համարով (VIN), թերություններ՝ առջևի և հետևի արգելակային կոճղակներ, թափքի ներկանյութ, մեկնարկային գինը՝ 1.240.000 (մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ: Լոտ 6. ԳԱԶ-32214 մակնիշի, 848ՕԼ64 հաշվառման համարանիշի, 2006 թվականի արտադրության, X9632214060479734 նույնականացման համարով (VIN), տեսակը՝ ՀԱՏՈՒԿ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, որի փոխարինման ծախսերը կրում է գնորդը, մեկնարկային գինը՝ 1.787.000 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ քաղվածք իրավաբանակն անձանց պետական միասնական գրանցամատյանից և հայտը ներկայացնող անձի՝ համապատասխան լիազորություններն հավաստող փաստաթղթի պատճենը, բ) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի մուծման անդորրագիրը: Նախավճարը վճարվում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունում Համալսարանի թիվ՝ 11500166513800 հաշվեհամարին: Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց հայտերն ընդունվում են ոչ ուշ քան աճուրդի անցկացմանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Կորյուն 2 հասցեի Համալսարանի Իրավաբանական բաժնի 3-րդ սենյակում:

Հասցե` ք. Երևան, Կորյուն 2

Հեռ..` +374 77660167